«Զանգահարեց Ալեգրովան ու ասաց․ «Ուզում եմ, որ դու ու Տիգրանն իմանաք՝ ես ձեզ հետ եմ»»․ Մարգարիտա Սիմոնյան
Advertisement 1000 x 90

«Զանգահարեց Ալեգրովան ու ասաց․ «Ուզում եմ, որ դու ու Տիգրանն իմանաք՝ ես ձեզ հետ եմ»»․ Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ նախօրեին իր հետ կապ է հաստատել Իրինա Ալեգրովան եւ աջակցության խոսքեր ասել։ Իբրեւ երգչուհին լիովին նրանց կողմից է, ովքեր մնացել են Ռուսաստանում եւ օգնում են փախստականներին։ Երգչուհին չի ցանկանում ընդհանուր ոչինչ ունենալ գործընկերների հետ, որոնք արտագաղթել են։

«Угонщица» եւ «Младший лейтенант» հիթերի կատարողի հետ երկխոսության մասին Մարգարիտա Սիմոնյանը պատմել է «Ռոսիա 1»-ի եթերում՝ Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում։

«Երեկ Իրինա Ալեգրովան զանգահարում է Տիգրանին, ամուսինս մյուս սենյակում էր, ես վերցրի հեռախոսը։ Նա ասաց․ «Օ, Մարգարիտ, ավելի լավ, որ դու վերցրիր հեռախոսը։ Ես զանգահարել եմ՝ քեզ ու Տիգրան ասելու, որ դուք իմանաք՝ ես նրանց հետ չեմ։ Որ դուք պատահակորեն չկարծեք, թե մենք այդ բոլորի (չթվարկեք) հետ ենք։ Ես ուզում եմ, որ դուք ու ժողովուրդն իմանան, որ ես իմ ազգի հետ եմ, ես այլ ճամբարում եմ, ես այդ բոլորի հետ չեմ»»,- երգչուհու հետ խոսակցության մասին պատմել է 42-ամյա լրագրողը։

Սիմոնյանը նշել է, որ 70-ամյա Իրինա Ալեգրովան ոչ ոքի չի քննադատել, միայն ուզել է ասել՝ ինքը նրանց կողմից է, ովքեր Ռուսաստանի հետ են։ «Ալեգրովան դրա համար էր զանգել, դա ինձ շատ էր զարմացրել։ Նա ոչինչ չէր խնդրում»,- հավելել է Մարգարիտան։

Աղբյուրը՝ StarHit

Լուսանկարները՝ Ինստագրամ, Ռուսլան Կրիվոբոկ/«ՌԻԱ Նովոստի»