Cluber.com.ua կայքը գրում է, որ 12 կիտրոնի այս լուսանկարը, որը պատկերում է կրծքագեղձի քաղցկեղի նշանները, մեծ տարածում գտավ այն բանից հետո, երբ դրանով կիսվեց հիվանդությունը հաղթահարած ամերիկուհին։ Նմանատիպ հուշումը նրան օգնել է ժամանակին դիմել բժշկի օգնությանը։
Օգտակար լուսանկարը Worldwide Breast Cancer բարեգործական ֆոնդինն է։ Դրանում պատկերված են կիտրոններ՝ կրծքագեղձի քաղցկեղի «նշաններով»։ Լուսանկարը մեծ արձագանք է գտել համացանցում։ Ավելի քան 30 հազար անգամ կիսվել են այս լուսանկարով։
«2015թ. դեկտեմբերին կրծքիս վրա հետք նկատեցի, ինչպիսին առկա է լուսանկարներից մեկում, և հասկացա, որ հիվանդ եմ քաղցկեղով։ Ես փորձում էի զգալ ուռուցքը, բայց դա անել հնարավոր չէր»,- պատմել է Էրինը, ում մոտ 5 օր անց քաղցկեղ ախտորոշվեց։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը