ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

«Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրական մաքրվել է 1 հա տարածք։

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:



Նման նյութեր