Հունիսի 10-ին տեղի է ունենում Սեմ Ասգարիի և Բրիթնի Սփիրսի հարսանեկան արարողությունը: Չնայած, որ զույգ դեռ պաշտոնական լուսանկարներ չի տեղադրել, DailyMail լրատվամիջոցը արդեն հրապարակել է պապարացիի լուսանկարներից մի քանիսը։
Երգչուհու գլխավոր հյուրերից են Դոնաթելա Վերսաչեն, Մադոննան, Փերիս Հիլթոնը և այլք։ Նաև հայտնի դարձավ, որ երգչուհին պատրատվում է ներկայանալ արարողությանը կառքով։
Հիշեցնենք, որ Բրիթնին և Սեմը միասին են շուրջ 5 տարի, սակայն Բրիթնիի հոր խնամակալության տակ գտնվելու պատճառով զույգը հնարավորություն չուներ հարաբերությունները տեղափոխել ավելի լուրջ փուլ: Դատարանի կողմից ապրիլին ընդունած որոշման շնորհիվ Բրիթնին ազատվեց հոր խնամակալությունից, որից հետո երգչուհին չի շփվում ընտանիքի անդամների հետ։