Երկրպագուները շոկի մեջ են․ Ռատակովսկին մեկամյա որդու մարմինին դաջվա՞ծք է արել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երկրպագուները շոկի մեջ են․ Ռատակովսկին մեկամյա որդու մարմինին դաջվա՞ծք է արել

Մոդել Էմիլի Ռատակովսկիի երկրպագուները շոկի մեջ են․ օգտատերերը ենթադրում են, որ մոդելը դաջվածք է արել մեկամյա որդու մարմնին։ Հրապարակումը հայտնվել է նրա ինստագրամյան էջում եւ մեկնաբանություններում բացասականի ալիք առաջացրել։

«Չափազանց վաղ չէ՞ որդուդ մարմնին դաջվածք անելու համար»,- հարցրել են զայրացած օգտատերերը։

Էմիլին առայժմ ոչ հերքել, ոչ հաստատել է կասկածներն այն մասին, որ ինքն ու որդին նմանատիպ դաջվածքներ ունեն։ Ամեն դեպքում, մեկնաբանություններում սկսել են մասսայականորեն նախատել նրան, որ դա արդեն չափազանց է։ Որոշ օգտատերեր ենթադրել են, որ դաջվածքն արվել է նկարի միջոցով։ Որոշ օգտատերեր չեն բացառել նաեւ վարկածը, որ մոդելն իր մարմնին է արել երեք դաջվածքը, կամ դաջվածքը ժամանակավոր է։