Բուժկենտրոններում վերանորոգման աշխատանքներն ուղղակիորեն ազդում են պացիենտների բուժման գործընթացի վրա․ Առողջապահության նախկին նախարար
Advertisement 1000 x 90

Բուժկենտրոններում վերանորոգման աշխատանքներն ուղղակիորեն ազդում են պացիենտների բուժման գործընթացի վրա․ Առողջապահության նախկին նախարար

Բուժկենտրոններում վերանորոգման աշխատանքներն ուղղակիորեն ազդում են պացիենտների բուժման գործընթացի վրա։ Այս մասին հունիսի 10-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում առողջապահության նախարարության կողմից բյուջետային միջոցներից COVID-19 համավարակի հետ կապված ծախսերի Հաշվեքննիչ պալատի կողմից ավելի վաղ կատարված ստուգման արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ COVID-19-ի համավարակի արձագանքման պլանի մշակման աշխատանքները սկսվել են 2020 թվականի հունվարին եւ ընդունվել մարտին։ Դրանցում պարբերաբար փոփոխություններ են կատարվել՝ ԱՀԿ-ի խորհրդատվությունների համաձայն:

«Սակայն, չգիտես ինչու, Հաշվեքննիչ պալատը չի արձանագրել, որ ի տարբերություն ԵՄ բավականին հարուստ երկրների բուժաշխատողների, հայ բուժաշխատողները պարզապես դիմակների կարիք չեն ունեցել։ Ես չեմ ասում, որ դա գովեստի է արժանի, քանի որ մենք պարզապես մեր գործն ենք արել: Ես միայն ուզում եմ, որ գնահատեն՝ արդյունավետ է այն եղել, թե ոչ»,- ասել է Թորոսյանը։

med.news.am