Գաղտնի արխիվներ. Իսպանիայի թագավորը ցանկացել է փրկել Ցեղասպանությունից հայ մտավորականներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գաղտնի արխիվներ. Իսպանիայի թագավորը ցանկացել է փրկել Ցեղասպանությունից հայ մտավորականներին

Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 13-ը փորձել է փրկել Օսմանյան կայսրությունում ապրող հայ մտավորականներին: Դա պարզ է դարձել գաղտնի նամակագրությունից, որը վարել է թագավորը օսմանյան իշխանությունների հետ:

Ի պատասխան թագավորի նամակների, Օսմանյան իշխանությունները կեղծ լուր է հաղորդել հայտնի հրապարակախոսների, գրողների մասին, ովքեր ունեցել են հայկական ծագում:

«Հայ մտավորականները հեղափոխության փորձ են կատարել: Ակնունին, Դանիել Վարուժանը և Սիամանթոն փախել են Ռուսաստան», – գրված է պատասխան նամակում…

«Գաղտնի» կնիքով նամակները գտնվել են օսմանյան արխիվներում և թարգմանվել են հայերեն և անգլերեն լեզուներով հայկական ծագումով ամերիկացի հետազոտող Գևորգ Հակոբյանի կողմից:

rusarminfo.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը