​​​​​​​Ջասթին Բիբերի դեմքի կեսը կաթվածահար է եղել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

​​​​​​​Ջասթին Բիբերի դեմքի կեսը կաթվածահար է եղել

Երգիչ Ջասթին Բիբերը հայտնել է, որ իր դեմքի կեսը կաթվածահար է եղել Ռեմսի Հանթի համախտանիշի պատճառով։ Հիվանդության պատճառով երգիչը չեղարկել է նախախես ծրագրված ելույթները։ Բիբերը տեղի ունեցածի մասին հայտնել է Instagram-ում տեղադրած տեսանյութով։ Տեսանյութում, մասնավորապես, երևում է, որ նրա աջ աչքը չի թարթում։ «Ինչպես տեսնում եք, դա բավականին լուրջ է»,- ասել է նա՝ հավելելով, որ դեմքի վարժություններ է անում՝ վերականգնվելու համար