40-ամյա Բրիթնի Սփիրսը 2022 թվականի հունիսի 10-ին 28-ամյա Սեմ Ասգարիի հետ հարսանեկան արարողության ժամանակ կրկնել է իր սադրիչ համբույրը Մադոննայի հետ։ Փոփ երաժշտության թագուհին և արքայադուստրը հյուրերին հիշեցրել են 2003 թվականի MTV Video Music Awards-ի իրենց հայտնի համատեղ ելույթը, որի ժամանակ նրանք համբուրվել են բեմում։ Մոտ 20 տարի անց Բրիթնին և Մադոննան կրկնել են այդ համբույրը, այս անգամ Սփիրսի հարսանիքի ժամանակ։ Տոնակատարության պաշտոնական մասից հետո երգչուհիները միասին կեցվածք են ընդունել՝ տեսախցիկի առաջ համբույր պատկերելով, հաղորդում է Page Six պարբերականը: Բրիթնի Սփիրսն ու նրա ներկայիս ամուսին Սեմ Ասգարին ծանոթացել են 2016 թվականին երգչուհու տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ 2021 թվականի սեպտեմբերին Ասգարին իր ձեռքն ու սիրտն է առաջարկել Սփիրսին, իսկ 2022 թվականի ապրիլին երգչուհին հայտարարել է հղիության մասին, սակայն մեկ ամիս անց նա հայտնել է, որ վիժել է։ Հայտնի է, որ Սփիրսի առաջին ամուսին Ջեյսոն Ալեքսանդրը փորձել է խանգարել երգչուհու հարսանիքին։ Արդյունքում Ալեքսանդրը ձերբակալվել է։