Ինչո՞ւ է Արամ Սիմոնյանի ընտանիքը մերժել Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկը oragir.news
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է Արամ Սիմոնյանի ընտանիքը մերժել Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկը oragir.news

ԵՊՀ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ընտանիքին առաջարկել է, որ Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի ունենա Մայր բուհում, սակայն նախկին ռեկտորի ընտանիքը մերժել է։ Մեր տեղեկություններով, Հովհաննես Հովհաննիսյանն անձամբ չի այցելել Սիմոնյանների ընտանիքին, այլ բանագնացներ է ուղարկել՝ Վահագն Վարագյանին և Արմեն Ավետիսյանին։ Սիմոնյանի ընտանիքի անդամները առաջարկը մերժել են 2 պատճառով։ Նախ, որ Սիմոնյանի նկատմամբ գործող իշխանությունները հալածանքներ էին իրականացնում, շինծու քրեական գործ էին հարուցել, իսկ նրա թիմակիցներից շատերը ռեկտորին այդ ծանր իրավիճակում մենակ էին թողել և բռնել իշխանության կողմը։ Ընտանիքի անդամներն հարց են տվել՝ «Այն ժամանակ որ հալածում էին, ինքը Արամ Սիմոնյանը չէ՞ր», և նշել են, որ հենց անձամբ Հովհաննես Հովհաննիսյանն է Սիմոնյանի դեմ հալածանքներ իրականացրել։ Բացի այդ, հենց Արամ Սիմոնյանը 2006 թվականին հատուկ հրամանով արգելել է ԵՊՀ-ում հուղարկավորությունների անցկացումը՝ ասելով, որ համալսարանը սգո տուն չէ։

oragir.news

 



Նման նյութեր