Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզի գյուղական համայնքներ։ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շրջել է մի քանի գյուղական համայնքներում, ծանոթացել պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերին։
Factor.am-ը վարչապետի աշխատակազմի հրապարակած տեսանյութում արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյաnին Արարատի մարզում ուղեկցում է նաև Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյամը։
Այս փաստն ուշագրավ է այն հանգամանքով, որ Ատոմյանը չի զբաղեցնում քաղաքական պաշտոն, սակայն, մասնակցում է Փաշինյանի այցերին։
Նշենք, որ նա մինչ այս պաշտոնը զբաղեցնելը պատգամավոր էր «Իմ քայլը» խմբակցության ցուցակով։