«Արցախը վերադարձնենք ամբողջությամբ իր նախկին սահմաններին, և Մեծ Հայքին անցնենք». Շուշան Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Արցախը վերադարձնենք ամբողջությամբ իր նախկին սահմաններին, և Մեծ Հայքին անցնենք». Շուշան Պետրոսյան

«Արցախը վերադարձնենք ամբողջությամբ իր նախկին սահմաններին, և Մեծ Հայքին անցնենք»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասել է  ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

«Դրանք գաղափար չեն, դրանք կոնկրետ ծրագրեր են,  գաղափար չէ, գաղափարը հեղհեղուկ է, նպատակ պետք է լինի ու ոչինչ քեզ չպիտի կոտրի, որեւէ քայլ չլինի, որ ասես՝ դե լավ։ Դե լավ չկա։

Այս պայքարում էլ պետք է չլինի այդ դե լավը, հուսահատություն չպետք է լինի։ Գոյության կռիվ է, կամ լինելու ենք, կամ չենք լինելու։

Արցախում ամենահուզական պահը` ապրիլի 23-ին, երբ ջահերով երթին էի, «կալցեվոյ»-ի մոտից մինչեւ Վազգեն Սարգսյան փողոցը ջահերով երթն էր, երբ ասացին՝ «մի-ա-ցում», սկսեցի լաց լինել, հեկեկալ, հայտնվեցի իմ պատանեկության Օպերայի հրապարակում, երբ նույն բանն էինք ասում։

Էսքան դար հետո, այդ ամենը ձեռք բերած՝ էլի կանչում ենք «միացում», որովհետեւ ինչ-որ լխպորներ մեր փոխարեն որոշեցին Արցախի կարգավիճակը։ Անթույլատրելի է»,- ասել է նա։



Նման նյութեր