Լուիզա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից.
«Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր մեր պայքարն անվանում են «Աթոռակռիվ»։
Երկա՞ր եք մտածում խոսելուց առաջ, մտածու՞մ եք, որ եթե աթոռակռիվ է բա որտե՞ղ ենք էդ աթոռները դնելու` Ադրբեջանի Միլի մեջլիսու՞մ. չէ լու՞րջ էլի, այսինքն հե՞չ, որ հայրենիք ենք կորցնում, հե՞չ, որ Արցախն ու Հայաստանը գոյություն կարող են չունենալ` կարևորը աթո՞ռն է։
Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, որ մի օր կարող եք արթնանալ ու տեսնել, որ Հայաստանի եռագույնի փոխարեն Ադրբեջանի դրոշն է, որ կողքդ այլևս հայերեն չեն խոսում, որ դու էլ քրիստոնյա չես ու Ալլահն է քո աստվածը, որ դու չունես պատմություն, որովհետև քո պատմությունը ջնջել են ու աշխարհին համոզել, որ հայերը եկվորներ են եղել, որոնք ապրել են թուրք֊ադրբեջանական հողում…
Իրականում այս ամենը հեքիաթ չէ, այլ սպասվող իրականություն, որի դեմ մենք պայքարում ենք, իսկ դուք այն աթոռակռիվ եք համարում։
Ձեզանից ո՞վ աթոռ կցանկանար նման երկրում, որտեղ դու ապրելու ես մուսուլմանական երկրի բռնապետական օրենքներով. Կարծում եմ` ոչ ոք, եթե իհարկե թրքասեր չեք։
Դե մեզ` պայքարողներիս համար ոչինչ չեմ ասում, մենք նախընտրում ենք մեռնել, քան ապրել թուրքի տիրապետության տակ։
Մենք թուրքին տալու հայրենիք չունենք»։