ԱՄՆ Միսսուրի նահանգում շունը մեղավոր է դարձել տանը բռնկված հրդեհի համար: Դա ֆիքսել է սենյակում տեղադրված տեսահսկման տեսախցիկը, հայտնում է FOX հեռուստաալիքը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է շունը հպվում վառարանի գլխին։ Ըստ հրշեջների՝ կենդանին ակտիվացրել է կառավարումը և միացրել այրիչը։ Այդ պահին վառարանի վրա ուտելիքով թավա է եղել։ Հենց դրա մեջ եղած ճարպն էլ բռնկվել է։
Հեռուստաալիքը հայտնում է նաեւ, որ տանը, բացի երկու շներից, ոչ ոք չի եղել, իսկ հարեւանները, ովքեր տեսել են ծուխը, ահազանգել են հրդեհի մասին։ Նշվում է, որ կենդանիներին հաջողվել է փրկել։ Հրդեհի հետևանքով տունը մեծ վնաս է կրել։