Հնդկաստանի Օդիշա նահանգում 70-ամյա կինը դարձել է զայրացած փղի զոհը, որը տրորել է թոշակառուին, իսկ հետո հուղարկավորության ժամանակ հարձակվել նրա դիակի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 9-ին, հայտնում է New York Post-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ Ռայպալ գյուղից Մայա Մուրմուն ջրհորից ջուր էր տանում, երբ նրա վրա հարձակվել է փիղը։ Ենթադրվում է, որ կենդանին փախել էր հարևան Ջարխանդ նահանգի վայրի բնության արգելանոցից:
Վայրի գազանը տրորել է թոշակառուին, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա շուտով մահացել է ստացած վնասվածքներից։
Այնուհետև հանգուցյալի ընտանիքը պետք է կատարեր թաղման ավանդական արարողություն և վառեր թաղման խարույկը, սակայն վրիժառու փիղը վերադարձել է իր սպանած կնոջ մոտ։