«Ես հիմա անհավանական վայրում եմ». հայտնի ոճաբան Ռոգովը Երևանում է
Advertisement 1000 x 90

«Ես հիմա անհավանական վայրում եմ». հայտնի ոճաբան Ռոգովը Երևանում է

Ռուս ոճաբան Ալեքսանդր Ռոգովը Հայաստն է այցելել։ Հեռուստահաղորդավարն այդ մասին պատմել է իր տելեգրամյան ալիքում՝ չբացահայտելով մայրաքաղաք այցի նպատակը

Առաջինն, ինչ Ռոգովը նկատել է Երեւանում, այն է, որ Հայաստանի մայրաքաղաքը շատ հյուրընկալ է։ Ռոգովին զարմացրել է, որ անձնագրային հսկողության ծառայությունում իրեն մի շիշ տեղական գինի են նվիրել։

Բլոգերը հիացած է Երեւանով․ ոճաբանը, հատկապես Կասկադով։ «Ես հիմա անհավանական վայրում եմ, որը կոչվում է Կասկադ եւ գտնվում է Երեւանում։ Սա պարզապես լավագույն վայրն է, այստեղ ժամանակակից արվեստի քանդակների զարմանալի հավաքածու կա»,- նշել է Ռոգովը։ Ոճաբանը նաեւ ժամանակակից արվեստի էքսպոնատների լուսանկարներ է հրապարակել՝ այն ռետրոֆուտուրիզմ անվանելով։