ՔՊ-ն մտադիր է նվազեցնել ԱՊՊԱ չունենալու համար սահմանված 100 հազար դրամ տուգանքը. ԱԺ-ն քննարկեց նոր նախագիծը. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՔՊ-ն մտադիր է նվազեցնել ԱՊՊԱ չունենալու համար սահմանված 100 հազար դրամ տուգանքը. ԱԺ-ն քննարկեց նոր նախագիծը. pastinfo.am

Պ-ն մտադիր է նվազեցնել ԱՊՊԱ չունենալու համար սահմանված 100 հազար դրամ տուգանքը և առավելագույն չափը սահմանել տարեկան 50 000 դրամ.

«Մենք գտնվում ենք, որ գործող 100.000 դրամ տուգանքները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին, այն այսօր բավականին ծանր սոցիալական բեռ է քաղաքացու համար: Մեր նախագիով առաջարկում ենք, որ ԱՊՊԱ չարած վարորդների նկատմամբ նշանակված տուգանքի չափը տարեկան չգերազանցի 50.000 դրամը»,-խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս նշեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նախագծով առաջարկվում է նաև, որ 100.00 դրամ տուգանվելու դեպքում անձն ազատվում է այդ տունգանքի 75%-ի վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն՝ եթե խախտումն արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում անձը ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա նա նա վճարում է 100.000 դրամ տուգանքի 25%-ը.

«Սրանով մենք քաղաքացիներին նախ հնարավորություն ենք տալիս այն գումարը, որը նախատեսված է տուգանքի համար, ուղղել պայմանագիր կնքելուն, ունենալ և՛ ԱՊՊԱ պայմանագիր, և՛ ազատվել պատասխանատվությունից»,– ասաց Արմեն Խաչատրյանը։

pastinfo.am