Կրկին պայթյուններ Ռուսաստանի Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանին։
Տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն ասել է, որ պատճառը հրետակոծությունն է, սակայն չի նշել, թե ում կողմից։
«Այսօր գնդակոծվել է Կլինցի քաղաքային շրջանի Զաիմիշչե գյուղի տարածքը, վնասվել են մի քանի բնակելի շենքեր, նախնական տեղեկություններով՝ չորս մարդ վիրավորվել է»,- գրել է Բոգոմազն իր Telegram-ում։