Չնայած այն հանգամանքին, որ ռուսական զորքերը ոչնչացրել են Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկ տանող բոլոր կամուրջները, քաղաքը արգելափակված չէ, դրա հետ կապ կա։
«Երրորդ կամուրջը ավերվել է։ Բայց քաղաքը չի արգելափակվել։ Բավականին բարդ է, բայց քաղաքի հետ կապեր կան։ Քաղաքը շարունակում է պաշտպանվել մեր զինված ուժերի կողմից: Ծայրահեղ ծանր պայմաններում շարունակվում են մշտական մարտերը»։
Նրա խոսքով` Սևերոդոնեցկի 540-560 բնակիչներ թաքնված են Ազոտ կոմբինատում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չորեքշաբթի մարդասիրական միջանցք է բացելու Ազոտի քիմիական գործարանից դեպի Սվատովո քաղաք, որը գտնվում է ինքնահռչակ ԼԺՀ-ում։ Ուկրաինական կողմը պնդել է տարհանել Կիևի վերահսկողության տակ գտնվող Լիսիչանսկ։