Ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթը adidas-ից փոխհատուցում է պահանջել։ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու խոսքով՝ Adilette 22 Slides կոշիկի նոր հավաքածուն գրեթե ամբողջությամբ կրկնում է Yeezy-ի հողաթափերի դիզայները։ Sostav-ի հաղորդմամբ՝ Yeezy-ի հիմնական արտադրանքը Adidas-ի հետ համագործակցության շրջանակներում է ստեղծվել։
«Ես չեմ հանդուրժի այս բացահայտ կրկնօրինակումը։ Դիմում եմ սպորտային կոշիկների բոլոր սիրահարներին, յուրաքանչյուր մարզիկի, ռեփերի կամ պարզապես խանութի աշխատակցի։ Յուրաքանչյուրի, ով ցականում է դրսեւորել իրեն, բայց վախենում է կորցնել պայմանագիրը կամ խելագարանի խարան ստանալ»,- իր միկրոբլոգում գրել է երաժիշտը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վաճառքի սկզբնական շրջանում Adilette 22 Slides-ի, ինչպես եւ ռեփերի հողաթափերի արժեքը կազմում էր 55 դոլար, սակայն հետագայում դրանց արժեքը հասել է 60 դոլարի։