
Մոտ 40 բրիտանացի կին մարզիկներ դատական հայցեր են ներկայացրել Մեծ Բրիտանիայի մարմնամարզության ֆեդերացիայի (British Gymnastics) ղեկավարության դեմ, որում նրանք պնդում են, որ ֆիզիկական և հոգեբանական բռնության են ենթարկվել մարզիչների կողմից: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սեքս-սկանդալը բռնկվել է 2015 թվականին և շարունակվել մինչև անցյալ տարի։ Փաստաբան Էնն Ուայթը հայտնել է, որ դիմում է ստացել մոտ 400 մարդուց, որոնցից 39-ը ուղարկվել են տեղական իշխանություններին՝ մարզիկների անվտանգության համար: Ներկայումս հետաքննություն է ընթանում ղեկավարության բոլոր մակարդակներում։