Արձակված մազերով քնելու դեպքում կանայք վտանգի են ենթարկում դրանք: Այս մասին գրում է The Sun-ը՝ հղում անելով TikTok-ի Your Best Hair անունով բլոգին:
«Երբ քնում եք արձակված վարսերով, շուռումուռ եք գալիս, բարձի հետ շփումից ձեր մազերը դառնում են փափուկ և փխրուն», – բացատրել է բլոգերը:
Նա սոցցանցերի իր հետևորդներին հորդորել է փորձել մազերը պաշտպանելու իր սեփական մեթոդը. երեկոյան` քնելուց առաջ դրանք բարձր պոչ կապել:
Բլոգերն ընդգծում է, որ պետք չէ շատ ձիգ կապել, հակառակ դեպքում գլխացավ կունենաք։
Կարող եք նաև փորձել կապել ձեր մազերը գլխի վերևում գտնվող ազատ փունջով:
Մազագետը նաև հայտնել է, որ սիրում է քնել մետաքսե բարձերի վրա, որպեսզի առավոտյան չարթնանա գանգուր գլխով։