Հունիսի 15-ին Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ Նորթը, նշել է իննամյակը։
Հեռուստաաստղը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է դստերը՝ նրա հետ լուսանկարների շարք հրապարակել։ Շարքում ներառված է նաեւ լուսանկարը, որն արվել է նրանց՝ 2019թ․-ի հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում։
«Շնորհավոր ծնունդդ, իմ փոքրիկ, իմ լավագույն, իմ ամեն ինչ։ Չկա քեզ նման ոչ ոք։ Ամենազնիվ, ստեղծագործ, հիմարիկ աղջիկ՝ լավագույն սրտով։ Ինձ համար երջանկություն է լինել քո մայրը։ Շնորհակալ եմ ինձ հետ այս ճամփորդության համար։ Անսահման սիրում եմ քեզ»,- գրել է Քիմը։