Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է քննադատության թիրախում՝ կապված այն պնդումների հետ, որ «փչացրել» է դերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյի հանրահայտ զգեստը, որով ներկայացել էր Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում արևմտյան շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ անցկացվող Met Gala ամենամյա միջոցառմանը: Մոնրոն այս զգեստը կրել էր 1962-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու տարեդարձը շնորհավորելիս:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այժմ համացանցում տարածվել են նոր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք «ապացուցում» են, որ Քարդաշյանի կրելուց հետո կտորը որոշ հատվածներում պատռվել ու վնասվել է, քարեր են պոկվել:
Իր փարթամ բարեմասնություններով հայտնի Քարդաշյանը խոստովանել էր, որ ստիպված է եղել երեք շաբաթում ավելի քան 7 կգ կորցնել, որպեսզի կարողանա կրել Մոնրոյի զգեստը: