Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշանները, որոնք կհանդիպեն իրենց երկրորդ կեսին արտերկրում:
Խոյ
Ամառվա առաջին կեսին Խոյերի բախտը կբերի. շատ հավանական է ունենաք հանդիպում, որը կփոխի ձեր ողջ կյանքը: Նոր ծանոթության բնորոշ հատկանիշը կլինի համատեղ գործունեությունը` հոբբիները, հետաքրքրությունը կամ աշխատանքը նույն ոլորտում: Սա այն է, ինչ կամրապնդի ձեր հարաբերությունները։ Ամառվա երկրորդ կեսը պետք է նվիրվի նոր զգացմունքների ամրապնդմանը։
Կարիճ
Սպասվում են ռոմանտիկ արկածներ: Կարող եք հանդիպել հետաքրքիր և գրավիչ մարդկանց, ովքեր ձեզ հաճելի շփում, զվարճալի զբոսանքներ և ուրախ հույզեր կպարգևեն։ Ամենայն հավանականությամբ նրանցից մեկն էլ հենց կկարողանա գրավել ձեր սիրտը։ Աստղերը ջերմ սեզոնին կրքոտ սիրավեպ են կանխատեսում։
Աղեղնավոր
Մոտ ապագայում այս կրակոտ նշանի ներկայացուցիչներին ճակատագրական հանդիպումներ են սպասվում։ Տարօրինակ է, բայց Աղեղնավորները հնարավորություն ունեն, նույնիսկ տնից հեռու, հանդիպել իրենց հայրենակցին: Միգուցե ժամանակի ընթացքում հենց այս մեկը կդառնա ամենաթանկը։ Փորձեք ձեզանից հեռացնել վատ մտքերը և լավատես մնացեք. դա կօգնի ինչպես կյանքի պլանների իրականացմանը, այնպես էլ ամուր հարաբերությունների կառուցմանը: