Բրազիլիայի բնակչուհին մահացել է՝ ձեռքը լվացքի մեքենայի մեջ մտցնելուց հետո, գրում է Mirror-ը։ Կինը կարծել է, որ սարքն ավարտել է աշխատանքը, սակայն սխալվել է և հոսանքահարվել։
Ըստ լրատվամիջոցների՝ 20-ամյա մահացածի անունը Վիվիան Ռոդրիգես էր։ Կինը միացրել է լվացքի մեքենան՝ իրերը նետելով մեջը, և որոշ ժամանակ անց մտածել է, որ լվացումն ավարտվել է։ Նա բացել է կափարիչը, փորձել է ձեռքով հանել լվացքը, սակայն հոսանքահարվել է։
Պարզվել է, որ մեքենան չի ավարտել լվացքի ցիկլը և դեռ աշխատում է։ Հատակին անգիտակից վիճակում գտնվող Վիվիանին հայտնաբերել է ամուսինը: Տղամարդը կնոջն անմիջապես տեղափոխել է հիվանդանոց՝ հանձնելով բժիշկներին։ Ինչպես նշել են հիվանդանոցում, Ռոդրիգեսն ընդունվել է շոկային վիճակում և մահացել ժամանելուն պես:
Հաղորդվում է, որ Վիվիանն ունի ինը ամսական որդի, ով այժմ ապրելու է հոր հետ։