![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/01/օբամա-2.jpg)
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը` Մալիան, միացել է Dakota Access նավթատարի կառուցման դեմ իրականացվող բողոքի ցույցերին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Օբամայի 18-ամյա դուստրը Sundance ամենամյա կինոփառատոնի ժամանակ միացել է շուրջ հարյուր ցուցարարների, ովքեր իրենց բողոքն են արտահայտնել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրերի դեմ, որոնցով վերսկսվելու է Dakota Access նավթատար խողովակաշարի շինարարությունը: