«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ներկայացրել է իր ունեցվածքի վերաբերյալ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Ըստ հայտարարագրի` Աննա Մկրտչյանը Քասախ համայնքում, դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած շինության համասեփականատեր է, որը ձեռք է բերել 2009-ին, հինգ հողամասի սեփականատեր է, որոնցից մեկը՝ Դավթաշենում։ Նշված հողամասերից երեքը ձեռք է բերել 2021-ին, երկուսը՝ 2020-ին, բոլորը գնման եղանակով։
2021-ին 2 մլն դրամով ձեռք է բերել նաև 2012 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա։
Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 2 մլն դրամ, 6000 դոլար, 3000 եվրո։
Որպես աշխատանքի դիմաց վարձատրություն Ազգային ժողովից ստացել է 4.5 մլն դրամ։ Բանկային հաշիվներին դրամական միջոցներ չի հայտարարգրել։