Հայտնի ֆուտբոլիստին պատկանող մեքենայով Կրիշտիանու Ռոնալդուի օգնականը բախվել է Իսպանիայի արևելյան ափին գտնվող Սա Կոմա հանգստավայրի տան պատին, հայտնում է Daily Mail-ը։
Կրիշտիանու Ռոնալդուն վթարի պահին մեքենայի ներսում չի եղել։ Նրա օգնականը, ով վարել է մեքենան, չի տուժել։ Մեքենայի ճակատային մասը ջարդվել է:
2022 թվականի հունիսի 14-ին Կրիշտիանու Ռոնալդուն իր ընկերուհու և հինգ երեխաների հետ ժամանել է Մայորկա՝ իրենց ամառային հանգիստը վայելելու։ Այնտեղ են առաքվել նաև երկու շքեղ մեքենա, որոնցից մեկը վթարի է ենթարկվել։ Դրա արժեքը կազմում է մոտ 17 մլն ֆունտ ստեռլինգ։