Երգչուհի Ադելը հրաժարվել է ելույթ ունենալ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի պատվին կազմակերպված համերգին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Կատարողին հրավիրել են մասնակցելու Եղիսաբեթ II-ի գահակալության պլատինե տարեդարձի տոնակատարությանը. նա գահին է արդեն 70 տարի։ Ադելի ներկայացուցիչները պատասխանել են, որ նա չի կարողանա ելույթ ունենալ զբաղվածության պատճառով։ Նշվում է, որ դա մեծ զարմանք է առաջացրել համերգի կազմակերպիչների մոտ, քանի որ 2013 թվականին արտիստն արժանացել էր Բրիտանական կայսրության շքանշանի։
Երգիչ Հարի Սթայլսը նույնպես հրաժարվել է մասնակցել միջոցառմանը։ Էդ Շիրանը, Էլթոն Ջոնը, Ռոդ Ստյուարտը և Queen-ը նրանց թվում էին, ովքեր ելույթ ունեցան տարեդարձին: