Մոսկվայի արվարձաններում տղամարդը հարձակվել է դեռահասների վրա և ծեծել նրանցից մեկին: Այս մասին հայտնում է «Подъем» Telegram-ալիքը։
Տղամարդուն դուր չի եկել գնացքում նստած տղաների պիրսինգները: Նա կոտրել է դպրոցականներից մեկի քիթը եւ ստիպել հանել զարդերը։
Նա տեսախցիկով նկարահանել է տեղի ունեցողը, սպառնացել երեխաներին ու անպարկեշտ խոսքեր բղավել նրանց հասցեին։
ՌԴ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հարձակվողն արդեն ձերբակալվել է: