Ի՞նչ մթերքներից պետք է խուսափել վահանաձեւ գեղձի խնդիրների դեպքում
Advertisement 1000 x 90

Ի՞նչ մթերքներից պետք է խուսափել վահանաձեւ գեղձի խնդիրների դեպքում

Հայտնի է, որ վահանաձեւ գեղձը վերահսկում է օրգանիզմի բազմաթիվ գործառույթներ՝ նյութափոխանակություն, կենսաբանական ժամացույցների եւ լյարդի աշխատանք, արյան շրջանառություն։ Այդ օրգանի ցանկացած խախտում կարող է առաջ բերել առողջական խնդիրներ։ Վահանաձեւ գեղձի գործունեության խախտման պատճառներից մեկը կարող է լինել սխալ սնվելը, գրել է МК Волгоград-ը։

Մասնագետների խոսքով՝ վահանաձեւ գեղձի աշխատանքի խախտումները կարող են կապված լինել խաչածաղկավոր բանջարեղենների եւ թարմ քամված հյութերի օգտագործման հետ։ Դրանք պարունակում են գոյտրոգեններ՝ նյութեր, որոնք բացասաբար են ազդում օրգանի ակտիվության վրա։ Այսպիսով, պետք է նվազեցնել կաղամբի եւ բրոկոլիի քանակությունը սննդաբաժնում, ինչպես նաեւ հրաժարվել բանջարեղենային սմուզիից։

Գոյտրոգենի վնասակար տեսակ է նաեւ սոյան։ Այն ազդում է օրգանիզմում յոդի մակարդակի վրա  եւ խանգարում պացիենտների ընդունած հորմոնների ներծծմանը։

Վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրների առաջացման դեպքում պետք է խուսափել գլյուտենի եւ շաքարի օգտագործումից, խորհուրդ են տալիս փորձագետները։ Դա կօգնի կանխել որոշ հիվանդությունների, այդ թվում նաեւ շաքարային դիաբետի առաջացումը։ Արժե նաեւ հրաժարվել արհեստական քաղցրացնող նյութերից։

news.am