Հռոմի պապի հնարավոր գահից հրաժարվելու մասին տարածված լուրերի ֆոնին բուքմեյքերներն սկսել են խաղադրույք կատարել աֆրիկյան և ասիական ծագում ունեցող կարդինալների վրա։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Խոսակցություններն այն մասին, որ ներկայիս պոնտիֆիկոսը կարող է հրաժարվել գահից, սկսեցին շրջանառվել հասարակության մեջ այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոսը ստիպված եղավ չեղարկել ծրագրված այցերը Դոմինիկյան Հանրապետություն և Հարավային Սուդան՝ հոդերի հետ կապված խնդիրների պատճառով: Վերջին ամիսներին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը ստիպված է եղել տեղաշարժվել անվասայլակով։ Այն դեպքում, երբ նա որոշի հրաժարվել իր պաշտոնից, կարդինալները պետք է գաղտնի ընտրեն ամբողջ աշխարհի կաթոլիկների նոր ղեկավարին։
Բրիտանական OLBG բուքմեյքերական ընկերությունը 5/1-ով գնահատել է ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Թագլեի՝ հաջորդ պապ ընտրվելու հնարավորությունը։ Գանացի կարդինալ Փիթեր Թուրքսոնը նույնպես հիշատակվում է որպես Ֆրանցիսկոսին փոխարինող: Նրա հնարավորությունները գնահատվում են 6/1:
Մեկ այլ բուքմեյքերական Paddy Power-ը գնահատում է Թուրքսոնին` 4/1 և Թագլեին` 6/1: