Off-duty. դիզայներ Քելվին Քլայնին նկատել են իր զուգընկերոջ հետ զբոսնելիս (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Off-duty. դիզայներ Քելվին Քլայնին նկատել են իր զուգընկերոջ հետ զբոսնելիս

Հայտնի դիզայներ Քելվին Քլայնը հանրության առաջ է հայտնվել իր զուգընկերոջ՝ 34-ամյա Քևին Բեյքերի հետ։ Պապարացիները զույգին նկատել են Արևմտյան Հոլիվուդի Mauro’s ռեստորանի ավտոկայանատեղիում։ Երկուսն էլ ընտրել են առօրյա հագուստ և աշխատել են ուշադրություն չգրավել։ Սակայն նրանք, միևնույն է, չեն կարողացել խուսափել դրանից։ 79-ամյա դիզայներն ու նրա զուգընկերը հազվադեպ են միասին դուրս գալիս փողոց, ուստի նրանց զբոսանքի կադրերը անմիջապես հայտնվել են մամուլում։

Քելվինը և Քևինը երբեք հրապարակավ չեն խոսել իրենց հարաբերությունների մասին, բայց նրանց տարիներ շարունակ նկատել են միասին: Վերջին անգամ զույգին միասին տեսել են նույն ռեստորանում՝ 2021 թվականի դեկտեմբերին։ Նրանք առաջին անգամ միասին հանրության առջև հայտնվեցին դեռևս 2016 թվականին, այնուհետև նրանց տեսան ամերիկյան բալետի թատրոնի գալա համերգի կարմիր գորգի վրա:

Մինչ Բեյքերի հետ հանդիպելը՝ Քլայնը երկու տարի հանդիպում էր պոռնոդերասան Նիկ Գրուբերի հետ, ով իրենից փոքր էր 48 տարով։ Բաժանման պատճառը Գրուբերի թմրամոլությունն էր, թեև մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Քլայնը բաժանումից հետո վճարել է նախկին սիրեկանի վերականգնողական բուժման համար և դեռևս զգացմունքներ ունի նրա հանդեպ:

Մինչ այս հարաբերությունները՝ Քլայնն ամուսնացած է եղել երկու անգամ՝ 1964-1974 թվականներին դիզայներ Ջեյն Սենտերի հետ, ումից ծնվել է նրանց դուստրը՝ Մարսի Քլայնը (այսօր նա աշխատում է՝ որպես հեռուստատեսային պրոդյուսեր), և 1986-2006 թվականներին՝ իր օգնական և լուսանկարիչ Քելլի Ռեկտորի հետ։