Ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսն անկեղծ խոստովանություն է արել․ Գարիկ Խարլամովի նախկին կինը փսխել է Երմոլովայի անվան թատրոնում՝ «Մցենսկի շրջանի Լեդի Մակբեթ» («Леди Макбет Мценского уезда») ներկայացման ընթացքում։ Դերասանուհին հասցրել է կուլիսներ գնալ, որ հանդիսատեսը ոչինչ չնկատի։
«Այսօր առաջին անգամ փսխեցի բեմում։ Այնքան էի վախեցել։ Փառք Աստծո, հանդիսատեսը դա չտեսավ։ Ես դա արեցի բեմում՝ դահլիճին շրջված, բայց դերասանները տեսան։ Ներկայացումցի հետո գործընկերներս սկսեցին հարցնել, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Չգիտեմ։ Այդպես ստացվեց»,- սոցիալական ցանցերի իր էջերում գրել է Ասմուսը։
Նա հավելել է, որ տեղի ունեցածից անմիջապես հետո գործընկերները սկսել են հետաքրքրվել իր ինքնազգացողությամբ։ Սակայն «Տեքստ» ֆիլմի աստղն ընդգծել է, որ չգիտի, թե պատճառն ինչն է եղել։