Փաստեր տղամարդկանց բարդույթների մասին
Advertisement 1000 x 90

Փաստեր տղամարդկանց բարդույթների մասին

  1. Նապոլեոնի բարդույթ

Այս բարդույթը կարելի է տղամարդկանց շրջանում ամենատարածվածը համարել՝ կարճահասակ լինելու բարդույթը: Շատ հաճախ այն տղամարդկանց մոտ, որոնք փոքր հասակ ունեն, ատելություն է առաջանում ավելի բարձրահասակ տղամարդկանց հանդեպ: Այդ բարդույթը շատ ծանր են տանում շրջապատողները: Կարիերայի ոչ մի աճ մի սպասեք այն վերադասից, որը Նապոլեոնի բարդույթ ունի:

  1. Վերադասի բարդույթ

Այս բարդույթը ենթադրում է տղամարդկանց` ենթակա լինելու կենդանական վախը: Որպես կանոն, նման բարդույթով տղամարդը վախենում է, որ կինն ավելի շատ կվաստակի, քան ինքը: Չնայած նման վախը հատուկ է շատ տղամարդկանց:  Այն դրսեւորվում է նրանում, որ տղամարդը վախենում է կնոջ ենթական լինել:

  1. Դոն Ժուանի բարդույթ

Տղամարդկանց 92 տոկոսն ունի այս բարդույթը: Սա լքված լինելու վախ է: Շատ տղամարդիկ կարծում են (պետք է ասել` սխալմամբ), որ կնոջ կողմից լքված լինելն ամոթ է, որովհետեւ նրանք այն կարծիքին են, որ միայն իրենք լքելու իրավունք ունեն` ուժեղ սեռի ներկայացուցիչները:

  1. Ալեքսանդրի բարդույթ

Ալեքսանդր անունը շատ տարածված է: Շատ մարդիկ այն նույնացնում են մի լեգենդար մարդու` Ալեքսանդր Մակեդոնացու հետ: Տվյալ բարդույթը եւս իր անունը ստացել է անտիկ ժամանակների զորավարի պատվին: Այս բարդույթը ենթադրում է տղամարդկանց վախը` մարդկության ուժեղ կեսի այլ ներկայացուցիչների աչքում «ոչ տղամարդ» երեւալու: Այսպես ասած` նույնասեռական: Շատերը հարց կտան. ինչ կապ ունի Ալեքսանդր Մակեդոնացին դրա հետ: Այն ժամանակներում նույնասեռականությունը շատ տարածված էր: Այդ զորավարը, ինչպես եւ իր շատ զինակից ընկերները, սեռական կապի մեջ էր մտնում այլ տղամարդկանց հետ:

  1. Ղովտի բարդույթ

Այդ անունը ծագել է աստվածաշնչյան Ղովտից: Սոդոմ եւ Գոմոր մեծ քաղաքների ոչնչացումից հետո նա որոշեց վերածնել մարդկային ցեղը:  Որպես «կին» նա օգտագործում էր սեփական դուստրերին… Մասնագետները պնդում են, որ Ղովտի բարդույթը տղամարդու   վախն է` կորցնել աղջիկներին, երբ նրանք մեծանան եւ նրանց կյանքում տղամարդ հայտնվի:  Այդ բարդույթն այնքան չի խանգարում տղամարդկանց, որքան նրանց դուստրերին: Տղամարդիկ, որոնց մոտ չափից շատ են հայրական զգացումները, փորձում են սահմանափակել հասուն եւ կայացած դուստրերի անձնական կյանքը:

  1. Թոշակառուի բարդույթ

Բոլոր տղամարդկանց հետապնդում է թոշակի անցնելու բարդույթը: Որպես կանոն, շատ տղամարդկանց մոտ թոշակառուի բարդույթը զարգանում է անհամեմատ ավելի շուտ, քան դա անհրաժեշտ է: Մասնագետներն այդ բարդույթը բացատրում են որպես տղամարդկանց հոգեբանական անհնարինություն` հասկանալու, որ իրենք այլեւս ի վիճակի չեն մրցակցելու ավելի երիտասարդների հետ: Որպես կանոն, այդ տղամարդիկ մոտ 50 տարեկան են լինում:

  1. Հերակլեսի բարդույթ

Հերակլեսը Հին Հունաստանի հերոս է: Մի առասպել ասում է, որ հզոր Հերակլեսին մի անգամ ստրկացրել է ամազոնուհիների թագուհին: Արդյունքում նա ստիպված է եղել ծառայել նրան եւ կանացի աշխատանք կատարել: Չենք կարող ասել, թե որքանով ճշմարտացի է այս առասպելը, այնուամենայնիվ…  Այսօր շատ տղամարդկանց հետապնդում է «տնտեսուհի» դառնալու վախը: Նրանք անչափ վախենում են, որ իրենց կստիպեն կանացի աշխատանք կատարել: Որպես կանոն, կանայք այդ վախը սովորական ալարկոտությանն են վերագրում, բայց հոգեբանները գիտեն, թե որն է գաղտնիքը: Ոչ ոք ի վիճակի չէ ասել, թե նրանցից ով է իրավացի:

news.am