Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետեւել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին
Advertisement 1000 x 90

Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետեւել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 22–ին,  հետեւել է Ջերմուկում մեկնարկած՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 3-րդ խաղափուլի պարտիաների ընթացքին։

Ինչպես տեղեկանում ենք երրորդ նախագահի գրասենյակից, հունիսի 19-28-ը կայանալիք մրցաշարին մասնակցում են շախմատում մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից եւ Հայաստանից։

Խաղերն ընթանում են «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցային համալիրում եւ ուղիղ հեռարձակմամբ հասանելի են ամեն օր` ժամը 15:30-ին, մրցաշարի պաշտոնական կայքէջում: