«Ավելի վատ է, քան COVID-19 համաճարակի ժամանակ». Գերմանիայի փոխկանցլեր
Advertisement 1000 x 90

«Ավելի վատ է, քան COVID-19 համաճարակի ժամանակ». Գերմանիայի փոխկանցլեր

Գերմանիայում տնտեսական իրավիճակը էներգետիկ ոլորտում փոփոխությունների ֆոնին կարող է դառնալ «ավելի վատ, քան COVID-19 համաճարակի ժամանակ»։

Այս մասին Գերմանիայի արդյունաբերական ձեռնարկությունների ասոցիացիայի տարեկան համագումարում հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։

Հաբեկը նշեց նաև ածխով աշխատող ՋԷԿ-երի վերադարձի «ամբիցիոզ պլանի» մասին՝ միաժամանակ ասելով, որ «իհարկե, երաշխիքներ չկան, որ դա տեղի կունենա»։

Ըստ Հաբեկի` այժմ գազապահեստարանները լցված են գրեթե 60%-ով և եթե այսպես շարունակվի և «գազի փականը անջատվի», ապա երկիրը կանգնած է տնտեսական ծանր ճգնաժամի առաջ։

Ավելի վաղ փոխվարչապետն ասել էր, որ Գերմանիան «դժվար ժամանակներ կանցնի» ձմռանը, եթե երկիրը չխնայի գազը արդյունաբերության և էներգետիկայի ոլորտում։

 



Նման նյութեր