ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Սարավանի ոլորանները:
Նշված ճանապարհները առաջիկա ժամերին փակ կլինեն: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Վարորդներին խորհուրդ ենք տալիս առաջիկայում խուսափել նշված ճանապարհերով երթևեկելուց:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: