Shein-ի հաճախորդներն օգնության խնդրանքով հաղորդագրություններ են գտնել հագուստի պիտակների վրա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Shein-ի հաճախորդներն օգնության խնդրանքով հաղորդագրություններ են գտնել հագուստի պիտակների վրա

Խոշոր սկանդալ է ծագել չինական խոշորագույն օնլայն խանութներից մեկի՝ Shein-ի շուրջ: Գնորդներն սկսել են իրենց ստացած հագուստի պիտակների վրա «Need your help»  («Ձեր օգնությունն է պետք») թաքնված հաղորդագրություններ գտնել:

Ելնելով դրանից՝ հաճախորդները ենթադրում են, որ ընկերությունը զբաղվում է աշխատանքային շահագործմամբ։ Պիտակների նկարները, որոնց վրա գրված է «գաղտնի հաղորդագրություններ», արագ տարածվել են սոցիալական ցանցերում:

Ինչպես նշում է The Daily Dot-ը, առաջին նման տեսանյութը հրապարակվել է TikTok-ում մայիսի վերջին, այն հավաքել է ավելի քան 40 միլիոն դիտում։

Նման պիտակներով բազմաթիվ կադրերից հետո այդ սոցցանցում Shein-ի պաշտոնական օգտահաշվի հեղինակները մեկնաբանություն են տվել։ Նրանք հավաստիացրել են, որ պահպանում են խիստ օրենսգիրք, որն արգելում է մատակարարներին օգտագործել մանկական աշխատուժ։ Նրանք բացատրել են, որ պիտակի վրայի այդ մակագրությունը կոչ է առաջին լվացման համար գործվածքների փափկեցնող միջոց օգտագործելու համար:

Սակայն սոցցանցի շատ օգտատերերի այս պատասխանը չի բավարարել։ Մարդիկ Shein-ից պահանջում են ցույց տալ ընկերության օբյեկտներում աշխատանքային պայմանները։



Նման նյութեր