Երկու դպրոցական ընկերներ բռնաբարությունից փրկել են 18-ամյա աղջկան
Advertisement 1000 x 90

Երկու դպրոցական ընկերներ բռնաբարությունից փրկել են 18-ամյա աղջկան

Սամարայի մարզում երկու դպրոցական ընկերներ բռնաբարությունից փրկել են 18-ամյա աղջկան։  Միջադեպին անդրադարձել են տեղական լրատվամիջոցները։

16-ամյա Եգորն ու 14-ամյա Միշան հեծանիվ են քշել, երբ տեսել են, թե ինչպես է անծանոթ մի աղջկա քարշ տալիս դեպի թփուտներ։

Նրանք սկսել են բղավել և վախեցրել են հանցագործին:  Դրանից հետո տղաներից մեկը գնացել է տուժողին տուն տեսնելու, իսկ երկրորդը գնացել է հարձակվողի ետևից և ընկել նրա հետքի վրա։  Հետո տղաները ոստիկանություն են կանչել։

Պարզվել է, որ կասկածյալը Տոլյատիի 40-ամյա բնակիչ է՝ նախկինում ծանր հանցագործությունների համար դատապարտված։

Իրավապահ մարմիններից դեռ պաշտոնական մեկնաբանություն չկա։

 



Նման նյութեր