
Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի ավագ որդին՝ արքայազն Ջորջը, տորթերի բարեգործական վաճառք է կազմակերպել։ Նա գումարն ուղարկել է «Տուսկ» բնապահպանական կազմակերպությանը, որի հովանավորն է նրա հայրը։ Այս մասին GB News-ին տված հարցազրույցում ասել է բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Չարլի Մեյհյուն։ «Տուսկ» բարեգործական հիմնադրամը զբաղվում է Աֆրիկայում կենդանիների հազվագյուտ տեսակների, այդ թվում՝ փղերի պաշտպանությամբ։
Արքայազն Ջորջը կազմակերպել է փոքրիկ տորթերի վաճառք՝ «Տուսկ» հիմնադրամի համար գումար հավաքելու նպատակով: Այս մասին նա շատ հուզիչ բացիկ է գրել, որում հայտնել է իր մտահոգությունը Աֆրիկայի վայրի բնության նկատմամբ։
Մեյհյուն նաև հույս է հայտնել, որ արքայազն Ուիլյամը արքայազն Ջորջին իր կրտսեր երեխաների՝ արքայադուստր Շառլոտայի և արքայազն Լուիի հետ կտանի Աֆրիկա իր հաջորդ ուղևորության ժամանակ, որպեսզի երեխաները կարողանան տեսնել, թե ինչ է արվում կենդանիներին պաշտպանելու համար:
Ավելի վաղ ուշադրության կենտրոնում էր արքայազն Ջորջի կրտսեր եղբայրը՝ արքայազն Լուին, ով դեմքի զվարճալի արտահայտություններ էր անում և չէր կարողանում հանգիստ նստել Լոնդոնում Եղիսաբեթ II թագուհու գահակալության պլատինե հոբելյանի տոնակատարության ժամանակ։