Ուկրաինայում ռազմական գործողությունների հետեւանքով 20-ամյա հայ է զոհվել
Advertisement 1000 x 90

Ուկրաինայում ռազմական գործողությունների հետեւանքով 20-ամյա հայ է զոհվել

Սեւերոդոնեցկի պաշտպանության ժամանակ զոհվել է մեր եւս մեկ հայրենակից՝ 20-ամյա Արմենը (ազգանունը չի հաղորդվում), հաղորդում է NEWS.am-ը։

Նշենք, որ Ուկրաինայի հայ համայնքի զոհերի թիվը, բացահայտված տվյալներով, գերազանցել է երեք տասնյակը, նրանց 2/3-ը խաղաղ բնակիչներ են։ Հայկական համայնքից առաջին զոհերը եղել են բառացիորեն առաջին օրերին՝ Խերսոնում եւ Կիեւի մարզում, ավելի ուշ զոհերի մասին տեղեկություններ են ստացվել Խարկովից եւ ավելի զանգվածային՝ Մարիուպոլից։