«Ласковый Май» խմբի մենակատար Յուրի Շատունովի ընտանիքը՝ կինը՝ Սվետլանան, որդին՝ Դենիսը և դուստրը՝ Էստելլան, վաղուց ապրում են Գերմանիայում։ Շատունովը փորձել է լինել օրինակելի ամուսին, հոգատար հայր, իր ողջ ազատ ժամանակը նրանց հետ է անցկացրել, գրում է StarHit-ը։
«Կինն ու երեխաները այժմ Մոսկվա են մեկնում», – StarHit-ին ասել է աստղի ռեժիսոր Արկադի Կուդրյաշովը: Նա պատրաստվում էր մոտ օրերս մեկնել նրանց մոտ։ Յուրայի հուղարկավորությունն, իհարկե, կլինի մայրաքաղաքում»,֊ասել է նրա ։
Յուրի Շատունովի մահվան մասին լուրը ցնցել է բոլորին՝ նրա գործընկերներին, ընկերներին, հարազատներին։ «Յուրան երբեք չի բողոքել իր առողջությունից, իր սրտից, նա դրա հետ կապված որևէ խնդիր չի ունեցել», – StarHit-ին ասել է Շատունովի ռեժիսոր Արկադի Կուդրյաշովը: -Ընկերների ներկայությամբ նա հանկարծ վատ է զգացել, շշնջացել՝ «Կրծքավանդակումս ինչ֊որ բան է սեղմում», նրանք անմիջապես արձագանքել են, շտապօգնություն կանչել և տեղափոխել հիվանդանոց»,֊ասել է Կուդրյաշովը։
Թե ինչ է եղել հետո, արդեն հայտնի է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հրապարակվել էր տեսանյութ արտիստի կյանքի վերջին րոպեների մասին։ Երգչի սիրտը կանգ էր առել շտապօգնության ավտոմեքենայում, նրան փորձել են վերակենդանացնել, սակայն ապարդյուն՝ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Շատունովը մահացել է 49 տարեկան հասակում՝ սրտամկանի տրանսմուրալ ինֆարկտից։ Սա սրտի մկանների նեկրոզի ամենածանր ձևերից մեկն է, երբ տառացիորեն ախտահարվում են սրտի բոլոր հյուսվածքները։
Վերջին տարիներին երաժիշտը փորձել է վերականգնել իր կարիերան, ձայնագրել նոր երգեր, շատ հյուրախաղեր է ունեցել։ Միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում Շատունովը մոտ 16 համերգ է տվել, որոնցից վերջինը կայացել է հունիսի 20-ին։