Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է ամռանը հեռանալ իր ներկայիս թիմից:
Հիշեցնենք, որ 2016 թվականին «Ռեալն» օգտվեց «Յուվենթուսի» հարձակվող Ալվարո Մորատայի հետգնման իր իրավունքից: Լուրեր տարածվեցին, որ «սերուցքայինները» վերադարձրել են իսպանացուն, որպեսզի գումար վաստակեն նրա հետագա վաճառքից, սակայն նա, այնուամենայնիվ, մնաց Մադրիդում:
Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, Ալվարոն ծայրաստիճան դժգոհ է բավարար խաղաժամանակի բացակայությունից և իր գործակալին խնդրել է տարբերակներ փնտրել այլ ակումբների հետ: Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը չի ուզում խաղալ «Ռեալի» կազմում, քանի դեռ թիմը գլխավորում է Զինեդին Զիդանը:
Ընթացիկ մրցաշրջանում Մորատան «Ռեալի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 9 գոլ և կատարել է 4 ասիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը