«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դժգոհ է թիմի հարձակվող Անտոնի Մարսիալից, նրա ապագան ակումբում գտնվում է հարցականի տակ:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա ֆրանսիացին խփել է ընդամենը 2 գնդակ: Բայց Մարսիալն ինքն ամեն ինչից գոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» և չի պատրաստվում փոխել ակումբը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձմռանը հարձակվողին վարձակալական իրավունքով իր շարքերում է ցանկացել տեսնել «Սևիլիան», բայց «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է բաց թողնել Մարսիալին: Չի բացառվում, որ մրցաշրջանի ավարտին իրավիճակի կփոխվի, և ֆուտբոլիստը կհեռանա «Օլդ Թրաֆֆորդից»:
2015 թվականին Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց «Մոնակոյից» 60 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը