Թենիսի բաց դարաշրջանում առաջին անգամ եզրափակչի բոլոր մասնակիցները 30 տարեկանից մեծ են
Advertisement 1000 x 90

Թենիսի բաց դարաշրջանում առաջին անգամ եզրափակչի բոլոր մասնակիցները 30 տարեկանից մեծ են

Խումբ, ուր 30-ամյա Նադալը պատանի է երևում:

Ուրբաթ Ռաֆայել Նադալը հաղթեց Գրիգոր Դիմիտրովին 5 սեթում և դարձավ եզրափակչի վերջին մասնակիցը: Նա ամենաերիտասարդն է քառյակի մեջ:

Ռոջեր Ֆեդերերը և Սերենա Ուիլյամսը 35 տարեկան են, իսկ Վինուս Ուիլյամսը՝ 36:

Ֆեդերերը և Նադալը «Մեծ Սաղավարտի» մրցաշարի եզրափակչում կխաղան 9-րդ անգամ: Վստահ առավելությունն իսպանացու կողմն է՝ 6:2: Վերջին անգամ նրանք տիտղոսը խաղարկել են Ռոլան-Գարոս-2011-ի եզրափակչում:

Ուիլյամս քույրերի համար հանդիպումը եզրափակչում նույնպես կլինի 9-րդ անգամ: Սերենան հաղթում է 6:2 հաշվով: Առաջին անգամ նրանք տիտղոսը խաղարկել են US Open-2001-ը եզրափակիչում: Ուիմբլդոն-2009-ում պարտություն կրելով կրտսեր քրոջից՝ Վինուսն այլևս եզրափակչում չէր հայտնվել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը