Սիրահարված կանայք իմացել են իրենց հնարավոր ազգակցական կապի մասին ու շարունակել հանդիպել
Advertisement 1000 x 90

Սիրահարված կանայք իմացել են իրենց հնարավոր ազգակցական կապի մասին ու շարունակել հանդիպել

Կանադացի սիրահարները երկու տարվա հարաբերություններից հետո իմացել են իրենց հնարավոր ազգակցական կապի մասին, շարունակել են հանդիպել և տարաձայնություններ առաջացրել բաժանորդների շրջանում։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Կարլին ու Մերսեդեսը հանդիպում են արդեն երկու տարի։ Նրանք պարզել են, որ կարող են խորթ քույրեր լինել այն բանից հետո, երբ իմացել են, որ իրենց մայրերը հարաբերություններ են ունեցել նույն տղամարդու հետ:

Զույգը, որը օգտահաշիվ ունի OnlyFans-ում, կիսվել է նորությամբ հոլովակի միջոցով, որը հավաքել է ավելի քան վեց միլիոն դիտում TikTok-ում:

«Երբ երկու տարի հանդիպում ես, հետո պարզում ես, որ մայրերդ նույն տղայի հետ են քնել», – մակագրել են կանայք տեսանյութը:

Մեկնաբանները նշել են, որ Կարլին և Մերսեդեսը նման են։ Զույգի շատ երկրպագուներ խորհուրդ են տվել աղջիկներին ԴՆԹ թեստ հանձնել։ «Կարծում եմ, իրական ռիսկն այն է, եթե դուք ձախողեք ԴՆԹ թեստը», – գրել է մեկը: «Ես չգիտեմ, թե ով եք դուք, բայց ես անմիջապես մտածեցի, որ քույրեր եք, նույնիսկ տեքստը կարդալուց առաջ», – ասել է մեկ ուրիշը: «Դա կարող է բացատրել, թե ինչու եք նման քույրերի», – գրել է երրորդը:

 



Նման նյութեր