Հայտնի են ինֆարկտի ամենաանսովոր նշանները
Advertisement 1000 x 90

Հայտնի են ինֆարկտի ամենաանսովոր նշանները

Ինֆարկտը կարող է քողարկվել որպես ատամի ցավ եւ որովայնի ցավ, «Մոսկվա 24»-ին ասել է թերապեւտ Նադեժդա Չեռնիշովան։

Սովորաբար ինֆարկտի բնորոշ ախտանիշ է ծանրության զգացումը եւ ճնշումը կրծոսկրի հետեւի մեջտեղի մասում: Բայց որոշ դեպքերում այն կարողանում է «այլ հիվանդությունների դիմակներ հագնել»,- զգուշացնում է մասնագետը։ Ուստի, սպառնալիքի աստիճանը կարելի է շփոթել ուրիշ՝ ավելի քիչ լուրջ վիճակի հետ, նշում է Չեռնիշովան։

«Ատամի ցավը կարող է ինֆարկտի նշան լինել։ Որպես կանոն՝ կարող է ցավել ստորին ծնոտի ձախ կողմում գտնվող ատամը, բայց կարող է նաեւ աջ կողմինը: Սա ուժեղ ցավ է առանց որեւէ ակնհայտ պատճառի: Այսինքն՝ եթե ատամը ցավում է, իսկ բժիշկը չի գտնում հիվանդ ատամ, ապա շտապ ԷԿԳ պետք է անել»,- ասել է թերապեւտը։

Ինֆարկտի մասին կարող է ազդարարել նաեւ որովայնի ուժեղ ցավը, շարունակում է մասնագետը։

«Կարող է լինել որովայնի կամ ստամոքսի սուր ցավ, կամ այլ բան, մի տեսակ աբդոմինալ համախտանիշ: Այս ամենը շատ է դժվարացնում ինֆարկտի ախտորոշումը»,- պարզաբանում է փորձագետը։

Ցանկացած տարօրինակ դրսեւորման դեպքում Չեռնիշովան խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի՝ թանկարժեք ժամանակը չկորցնելու եւ հիվանդությունը արագ ախտորոշելու համար։

news.am