9 երեխա եմ կորցրել․ Շերոն Սթոուն
Advertisement 1000 x 90

9 երեխա եմ կորցրել․ Շերոն Սթոուն

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը հայտնել է, որ 9 վիժում է ունեցել։ Դերասանուհին վստահ է, որ կանայք, ովքեր բախվում են վերարտադրողականության կորուստների հետ, դեռևս չունեն բավարար աջակցություն և ըմբռնում ստանալու հնարավորություն։ «Դա փոքր բան չէ՝ ֆիզիկապես կամ էմոցիոնալ առումով, բայց մենք ստիպված ենք տանել այն, դիմանալ միայնակ և թաքուն՝ որոշակի անհաջողության զգացումով», – խոստովանել է Շերոնը:

Դերասանուհին հավելել է, որ փոխարենը կանայք, ովքեր իրենց կյանքում վերարտադրողական կորուստ են ունեցել, պետք է ստանան անհրաժեշտ կարեկցանք և բժշկություն, որն իրենց խիստ անհրաժեշտ է:

Հիշեցնենք, որ 64-ամյա դերասանուհի Շերոն Սթոունը մեծացնում է 16-ամյա Քուինին, 17-ամյա Լեյրդին և 22-ամյա Ռոանին։